Տնտեսական հարաբերությունները չեն արտահայտում այն մթնոլորտը, որն իրականում կա Հայաստան-Իրան հարաբերություններում: Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով` շատ մեծ անելիքներ կան, կան նախագծեր, որ չեն իրագործվում, դանդաղ են իրագործվում, կամ իրագործվում են ոչ այն ծավալով, որով կարող են իրագործվել:
«Օրինակ անհասկանալի է Մեղրիի հէկ-ի շինարարության չսկսվելը մինչև այս պահը, չնայած շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է վաղուց: Մեր խնդիրն է էականորեն ակտիվացնել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, որովհետև կարծում եմ, որ այդ հարաբերությունների զարգացումը բխում է թե Իրանի, թե Հայաստանի շահերից», - ասել է վարչապետը: Պատասխանելով Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա կամ Վրաստան իրանական գազի տրանսֆերի մասին հարցին, Փաշինյանն ասաց․ «Չեմ կարծում, թե պետք է մեղադրել Ռուսաստանին, որվհետև դա Հայաստան-Իրան հարաբերությունների հարց է, և ճիշտ չէ մեր հարաբերություններում որևէ դրվագի համար մեղադրել երրորդ կողմերին: Եթե մենք ունենք կամք՝ որևէ խնդիր լուծելու, մենք էդ խնդիրը կլուծենք»: Նրա խոսքով Իրանի հետ համագործակցության ընդլայնման հանրավորություն կա ռազմատեխնիկական, էներգետիկայի, տուրիզմի ասպարեզում: «Մենք հյուս ունենք, որ իրանական ներդրումներ կգան Հայաստան: Մենք մտադիր ենք լրջորեն ուսումնասիրել և վերացնել ներդրումների այսպիսի հոսքի բոլոր խոչընդոտները», - ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, որ հույս ունի էականորեն մեծացնել գյուղմթերքի, մսի արտահանումը Իրան: «Կարճ ասած՝ շատ մեծ էներգիա ունենք հայ-իրանական հարաբերություններին նոր շունչ տալու, և հույս ունենք, որ այդ էներգիան և մղումը բարյացակամորեն կընդունվի Իրանի բարեկամ ժողովրդի և կառավարության կողմից»: